Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Աստծոյ անունով` Աստծոյ եկեղեցու դէ՞մ...

Աստծոյ անունով` Աստծոյ եկեղեցու դէ՞մ...
03.06.2024 | 10:35

Չի կարելի արդարացնել դիրքի չարաշահումը` ուզած ժամանակ մէջբերելով «ամէն իշխանութիւն Աստծուց է» սկզբունքը...

Սուրբ կոյսերը եթէ այսօրուայ անօրէնութիւններն արդարացնող շատերի պէս մտածէին, պիտի սուրբ Հռիփսիմէն չը մերժէր երկրի վրայ բարձրագոյն իշխանութիւն ներկայացնող կայսերը կամ մեր Տրդատ արքային, չընդդիմանար նրանց սեռային կրքերին յագուրդ տալու քայլերին։

Սուրբ Գայիանէն էլ պիտի լսէր արքային ու համոզէր իր հոգեզաւակ միանձնուհուն յանձնուել, ուխտը դրժել, իրեն յանձնել կրքով արբած եւ ուժով տիրել փորձող իշխանաւորին։

Ոչ, իրենք իրական քրիստոնեաներ էին, Քրիստոսի Եկեղեցուն չէին վերաբերւում միայն պատմական յուշարձանի պէս, քրիստոնէական հաւատքը չէին ընդունում այնքանով, որքանով իրենց տոհմին կամ ազգին օգտակար է, այլ որ Աւետարանի Փրկիչն է միակ ճշմարտութիւնը։ Նրանք իրապէս սիրում էին Քրիստոսին աւելի, քան իրենց անձը, չէին վախենում մարմինը սպանողներից, որոնք կրքից կուրացած իշխողի հրամանները կատարեցին լիուլի` տանջելով, կտտանքների ենթարկելով, թրատելով, քարերով ջարդելով նուրբ ու մաքրամաքուր կոյսերին։

***

Երբ հրաման կատարող լինէք` ինչ ասպարեզում էլ ծառայող լինէք, յիշէք կոյսերին նահատակողներին, Յովհ. Մկրտչին գլխատողներին, Քրիստոսին խաչողներին, որոնք հանգիստ կարող էին եւ կարող են ասել` ես մեղաւոր չեմ, հրաման եմ կատարում...

Դէ, իսկ հրաման տուողը միշտ ընտրութիւն ունի` ապաշխարութեամբ սուրբ դարձած եւ Մեծ կոչուած Տրդատ Հայոց արքայի՞ն նմանուել, թէ Եկեղեցու դէմ պայքարի ելած, բայց վերջում "դու յաղթեցիր, Գալիլիացի" ասող եւ անփառունակ մահով գնացող այն կայսերը, որին պատմութիւնը ՈՒրացող է կոչել...

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 2455

Մեկնաբանություններ